Հեծանիվ Lamborghini-ից. սա տեսնել է պետք


06:00 , 19 մարտ, 2018

Lamborghini ընկերությունը Cervélo Cycles-ի հետ համատեղ թողարկել է սպորտային հեծանիվ և այն անվանել P5X։ Հեծանիվը նախատեսված է 3 տարբեր սպորտաձևերում հանդես գալու համար։ Ի դեպ՝ ներկայացնելուց անմիջապես հետո ընկերությունը հայտարարեց, որ այս հեծանիվն ամենազարգացածն ու լավագույնն է այս կարգի մեջ ամբողջ աշխարհում։ Ստեղծողները նաև հպարտորեն պարծենում էին նրանով, թե ինչպես են 180 ժամ հեծանիվը փորձարկել աերոդինամիկ խողովակի մեջ։
Գունազարդ դիզայնն անտարբեր չի թողնի ոչ մեկին։ Հեծանիվն արտադրվելու է սահմանափակ քանակությամբ՝ 25 հատ ամեն խմբաքանակում, որոնցից մեկ հատի արժեքը լինելու է մոտավորապես Մինսկում մեկ սենյականոց բնակարանի գնին համարժեք։