Նման ակտիվություն չէինք սպասում. ՌԴ գլխավոր հյուպատոսը՝ Գյումրիում ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության մասին


20:40 , 18 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Այսօր Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող նախագահական ընտրությունների կապակցությամբ Հայաստանի Գյումրի քաղաքում բացվել է 4 ընտրատեղամաս: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եթե Գյումրիում տեղակայված ռազմաբազայի տարածքում գործող տեղամասերում հիմնականում քվեարկում էին զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամներն, ապա Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի տարածքում տեղակայված № 8031 տեղամասում քվերակության են գալիս ինչպես Շիրակի ու Լոռու մարզերից, այնպես էլ հարևան Վրաստանից: 

«Մենք ենթադրում էինք, որ մոտ 2 հազար քաղաքացի իր պարտքը կկատարի այստեղ: Ամեն դեպքում, դեռ ընտրությունների ավարտին բավական ժամանակ կա։ Բայց նման ակտիվություն չէինք սպասում»,-տեղեկացրել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։