Դեպարդիեն Փարիզում մասնակցել է ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությանը


19:40 , 18 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որը ռուսական քաղաքացիություն ունի, այսօր Փարիզում քվեարկել է ՌԴ նախագահական ընտրություններում:  

«Փարիզում Ռուսաստանի նախագահի ընտրություններում քվեարկել է Չեչնիայի Հանրապետության պատվավոր քաղաքացի Ժերար Դեպարդիեն»,-  տեղեկացրել է Россия 24 հեռուստաալիքը:

Պատասխանելով հարցին, թե ինչ զգացողությամբ է կատարում իր քաղաքացիական պարտքը, դերասանն ասել է. «Ռուսաստանի նկատմամբ սիրո զգացմունքով»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։