Tert.am-ը գրում է.
Որևէ «կրեատիվություն» չինովնիկներից սպասել պետք չէ: Tert.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարության մասին, թե Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ վերջին հանդիպան ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը «կրեատիվ» առաջարկներ է արել:
Գրիգորի Տրոֆիմչուկն ասաց, որ հնարավոր կրեատիվությունը հիմա կարող է կապվել միայն ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ԱՄՆ ունեցած դիրքորոշման փոփոխության հետ:
«Մնացած բոլոր պահեստային տարբերակները բացառվել են: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերը ևս ինտրիգային հայտարարություններ արեց՝ կիրառելով առեղծվածային ձևակերպումներ»,- նշեց փորձագետը: