Հայաստանում բնակվող շուրջ 1600 ՌԴ քաղաքացիներ մասնակցել են Ռուսաստանի նախագահական ընտրություններին


14:40 , 18 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Հայաստանի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրություններին մասնակցում են հենց Հայաստանից: Այս պահին ընթանում է քվեարկություն միաժամանակ երկու տեղամասերում, որոնցից մեկը Երևանում է, մյուսը՝ Գյումրիում:

Tert.am-ի հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի մամուլի խոսնակ Վերոնիկա Արտենյանն ասաց, որ N8026 ընտրական տեղամասում, որը տեղակայված է Երևանում գտնվող Ռուսաստանի դեսպանատան շենքում, 13:00-ի դրությամբ քվեարկել է շուրջ 1600 ընտրող:

Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ընտրական տեղամաս ներկայանալ՝ ունենալով անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակը, այսինքն՝ Ռուսաստանի քաղաքացու արտասահմանյան, ներքին կամ ծառայողական անձնագիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։