Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի տարբեր քաղաքներում ընթանում են նախագահական ընտրություններ։ Առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում երեկ՝ Մոսկվայի ժամանակով 23:00-ին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Կիրակի՝ տեղի ժամանակով 8:00-ին, բացվել են ընտրատեղամասերը Մոսկվայում և Մոսկվայի մարզում։
Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել է ավելի քան 3,6 հազար ընտրատեղամաս։ Ավելի քան 4,2 հազար ընտրատեղամաս կբացվի Մոսկվայի մարզում քվեարկողների համար։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես քվեարկել է, ընտրություններին մասնակցելու համար նա ժամանել է 2151-րդ ընտրատեղամաս, որը գտնվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։