Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ քարոզչական լուրջ հարված է Բաքվի բռնապետի վարչակարգին


23:45 , 17 մարտ, 2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ ոչ միայն կարևոր քայլ էր քաղաքական իմաստով, այլև հաշվի առնելով այցելության ժամանակահատվածը, խորքային իմաստով քարոզչական լուրջ հարված Բաքվի բռնապետի վարչակարգին։

Բանն այն է, որ Արցախի թիվ մեկ պաշտոնյան Վաշինգտոնում նախօրոք ծրագրված աշխատանքային օրակարգով հանդիպումներ էր անցկացնում հենց նույն այն ժամանակ, երբ Ադրբեջանը ոչ միայն սեփական քաղաքացիների, այլ նաև հայկական հանրության վրա «տպավորություն» թողնելու նպատակով կազմակերպել էր լայնածավալ զորավարժություններ։

Նման քայլով Ստեփանակերտը քարոզչական տիրությում փաստացիորեն ուղերձ է հղում թե՛ ադրբեջանական և թե՛ հայկական լսարաններին առ այն, որ Բաքվի բռնապետի անցկացրած զորավարժությունները այնքան սովորական և շարքային են, որ նույնիսկ ունակ չեն որևէ ազդեցություն թողնելու կամ առավել ևս փոփոխելու նախագահ Բակո Սահակյանի առօրյա աշխատանքային օրակարգը։