Գիտնականները շեղումներ են հայտնաբերել տրանսգենդերների ուղեղում


23:00 , 17 մարտ, 2018

Սան–Պաուլուի համալսարանին կից բրազիլական բժշկության դպրոցի գիտնականները կարողացել են հայտնաբերել, որ տրանսգենդերների ուղեղը խիստ տարբերվում է կնոջ և տղամարդու ուղեղից։ Հիմնական տարբերությունը ռեյլյան կղզյակի մասնաբաժնի մեջ է։ Ուղեղի այս հատվածը պատասխանատու է ոչ միայն զգայական մասի, այլ նաև նրա համար, թե ինչպես է մարդը ընկալում իր սեփական մարմինը։

Մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով 18-49 տարեկան 80 մարդու գլխուղեղի կառուցվածքային հետազոտություն է իրականացվել։

Տրանսգենդերների մոտ ուղեղի կղզյակի մասնաբաժինը ավելի մեծ է եղել, քան սովորական կանանց և տղամարդկանց մոտ։ Գիտնականները համոզված են, որ դրանով բացահայտել են, որ տրանսգենդերների ուղեղը ֆիզիոլոգիապես տարբերվում է մյուս մարդկանց ուղեղի կառուցվածքից։