Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի խաղերից ունեցած սպասելիքներով, որում մադրիդցիները կմրցեն Թուրինի «Յուվենտուսի» հետ.
«Յուվենտուսը» լուրջ մրցակից է: Հեշտ չի լինի, բայց եթե մենք ամեն ինչ անենք այնպես, ինչպես պետք է, ապա կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ:
Հենց հիմա «Յուվեն» գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ նրանց կազմում կան այնպիսի հիանալի խաղացողներ, ինչպիսիք են Բուֆոնն ու Իգուայինը»,- Վասկեսի խոսքերն է փոխանցում «Marca-ն:
Հիշեցնենք` թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 3-ին Թուրինում, իսկ պատասխան խաղը` ապրիլի 11-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: