09:50 , 17 մարտ, 2018
«Արդեն մեկ ամիս է, ինչ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դեմ ներկայացված քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումը և դեռ որոշում չի կայացրել: «Ժողովուրդ» օրաթերթին էթիկայի հանձնաժողովից հայտնեցին, թե դիմումի քննությունն ընթանում է, երբ կավարտի՝ դրա մոտավոր ժամկետների, հնարավոր արդյունքների մասին ոչինչ ասել չեն կարող:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՊՆ Վիգեն Սարգսյանը սոցիալական ցանցի իր էջում դրամահավաքի կոչով էր հանդես եկել: Օգտատերերի կողմից նախարարի կոչը միանշանակ չէր ընկալվել, Պետրոս Սարգսյան անունով օգտատերը նախարարի գրառման տակ գրել էր. «1000 դրամները պրծա՞ն, թե՞ թազա բոշայության ձև է»: «Բոշան դու ես»,-ի պատասխան՝ ասել էր Վիգեն Սարգսյանը:
Դատելով էթիկայի հանձնաժողովի դանդաղկոտությունից՝ դժվար չէ ենթադրել, որ իրականում այդպես նպատակ կա Վիգեն Սարգսյանի դեմ ներկայացված դիմումը մոռացության տալու, ապա աննկատ, անաղմուկ մերժելու»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: