Լուսանկարներ, որոնց մեջ արտացոլված է մայրական սիրո ամբողջ նրբությունը


08:30 , 17 մարտ, 2018

Ճապոնացի լուսանկարիչ Սյուատա Սետիան լուսանկարչությամբ սկսեց զբաղվել այն պահից, երբ մայր դարձավ: Նրա խոսքերով՝ կյանքի ամենալավ զգացմունքներից մեկը մայրանալու զգացմունքն է: Եվ ես փորձեցի անել այնպես, որ կարողանամ իմ միջի եղած բոլոր ապրումները, էմոցիաներն ու աննկարագրելի երևույթները փոխանցել լուսանկարների միջոցով: Մոր և երեխայի փոխադարձ սերն իսկապես կախարդական և անասելի երևույթ է։ Առաջարկում ենք ձեզ նայել այս լուսանկարները: Համոզված ենք՝ նրանք ձեզ անտարբեր չեն թողնի: