Մադաղիսի մանկապարտեզում քնած երեխաներին ֆոտո էի անում, երբ մի աղջնակ գլուխը բարձրացրեց ու մատը տարավ բերանին, նշան արեց, թե՝ կամաց, երեխաները քնած են


03:30 , 17 մարտ, 2018
Մադաղիսի մանկապարտեզում քնած երեխաներին ֆոտո էի անում, երբ մի աղջնակ գլուխը բարձրացրեց ու մատը տարավ բերանին, նշան արեց, թե՝ կամաց, երեխաները քնած են... Սա՝ մի այնպիսի վայրում, երբ երեխաները քնում են կրակոցների ձայների տակ, այստեղ իրար պաշտպանելը, իրար համար անհանգստանալը հենց մանկապարտեզից է դաստիարակվում։ Իսկ ահա, երբ մոտեցանք դպրոցին, նկատեցի, որ ուսուցչիները մրգատու ծառերի տնկիներ են գնում: Միգուցե սա սովորական երևույթ է թիկունքում, բայց Մադաղիսի նման գյուղում սա շատ մեծ ձեռքբերում է, կյանքի շարունակության հույս է, այսինքն՝ մարդիկ Մադաղիսում ապրելու, արարելու միտք ունեն։ Տնկիների բերքը տարիներ հետո վայելելու ենք հաստատ...