Մեծ Բրիտանիան այսուհետ Թուրքիայի քաղաքացիներին կացության անժամկետ իրավունքը չի տրամադրի


22:10 , 16 մարտ, 2018

Ermenihaber.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը չեղարկել է Թուրքիայի քաղաքացիներին  տրվող կացության անժամկետ իրավունքի տրամադրումը:

Կացության իրավունքի տրամադրումը կարգավորվում էր Թուրքիայի և Անգլիայի միջև ստորագրված Անկարայի պայմանագրով:

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ այսուհետև Թուրքիայի քաղաքացիներին կտրամադրվի կացության իրավունքը երկարացնելու հնարավորություն: Ամեն դիմումի համար  կտրվի 3 տարվա իրավունք: