Tert.am-ը գրում է.
Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը Մոսկվան կպատասխանի իր սև ցուցակում «ամերիկացի գործիչների նոր խումբ» ներառելով: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Նրա խոսքով՝ պատասխան միջոցներ ձեռնարկելիս Ռուսաստանը կգործի ելնելով պարիտետի (հավասարության) սկզբունքից: «Հնարավոր են և այլ քայլեր մեր կողմից, որոնք մենք կհամակարգենք՝ սեփական շահերի հետ համադրելով», - մանրամասնել է դիվանագետն՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի ցանկանում վերջնականապես դադարեցնել երկխոսությունն ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ հարաբերությունների կայունացման հնարավորություն թողնելով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։