Աշխատանքային խումբը կուսումնասիրի Արմենիկումի արտադրության խթանմանն ու սպառմանն առնչվող հարցերը. ԱՆ


21:00 , 16 մարտ, 2018
ՀՀ առողջապահության  նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են առողջապահության նախարարության և ոլորտի առաջատար մասնագետները, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարության և Արմենիկումի ներկայացուցիչները:

Նախարարությունից հայտնում են. «Աշխատանքային խումբը խորությամբ կուսումնասիրի շահառուների բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև Արմենիկումի արտադրության խթանմանն ու սպառմանն առնչվող բոլոր հարցերը:

Նախարարության հիմնական նպատակն է նպաստել «Արմենիկումի» աշխարհում ավելի լայն ճանաչմանը»։