ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն անցյալ տարի կազմել է 982 միլիարդ դոլար


20:22 , 16 մարտ, 2018

ՆԱՏՕ-ի 2017 թվականի ռազմական բյուջեն կազմել է 982 միլիարդ դոլար այն դեպքում, երբ 2016 թվականին 957 միլիարդ է եղել։

Այս մասին հաղորդել է հյուսիսատլանտյան միության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ։

Նաև նշվում է, որ 2017 թվականին եվրոպական դաշնակիցներն ու Կանադան 5%-ով ավելացրել են ծախսերը։

Հաղորդվում է է, որ բարդ ռազմա-քաղաքական իրավիճակի պատճառով 58 երկրների ռազմական ծախսերը կարող են արդեն 2021 թվականին աճել։

Ինչպես նշվում է, նավթային գների անկումը բերել է ռազմական ծախսերի նվազման նավթային կախում ունեցող երկրներում։ Եթե նավթի շուկաներում իրավիճակը չլավանա, ապա այնպիսի երկրները, ինչպիսին է, օրինակ, Սաուդյան Արաբիան, չեն կարողանա պահպանել ռազմական ծախսերը նույն մակարդակի վրա։