Ճապոնիայում խցանումներից ազատվելու յուրօրինակ միջոց են գտել


00:00 , 17 մարտ, 2018

Ճապոնիայի կառավարությունը երկրում թռչող ավտոմեքենաների մշակմանն ակտիվորեն աջակցելու որոշում է կայացրել՝ տրանսպորտային խցանումների խնդիրը լուծելու նպատակով։ Ընկերություններին օգնության և համապատասխան օրենսդրության մշակման հարցերով կզբաղվի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը, հաղորդում է NHK հեռուստաալիքը։

Գերատեսչությունը թռչող ավտոմեքենաների ստեղծումը դիտարկում է որպես ազգային ինդուստրիայի զարգացման ամենահեռանկարային ոլորտներից մեկը։ Ենթադրվում է նախարարությանն առընթեր փորձագետների խորհուրդ կազմավորել, որը պետք է զբաղվի նման սարքավորումների մշակման աշխատանքների կոորդինացմամբ, առաջարկված տեխնոլոգիաների քննարկմամբ։