ՔՊ-ն կարող է նաև հրաժարվել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելուց. Լենա Նազարյան


18:10 , 16 մարտ, 2018

Aysor.am-ը գրում է.

«Ելք» դաշինքի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումը ապրիլի 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին վերջնական չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդեն մի քանի շաբաթ «Ելք» դաշինքի գործընկերներին ներկայացրել է իր գործողությունների ծրագիրը, որը վերջնական հաստատված չէ, քանի որ մենք դա քննարկում ենք մեր գործընկերների հետ», - ասաց Լենա Նազարյանը։

Նրա խոսքով՝ դաշինքի իրենց գործընկերները որոշ գործողությունների վերաբերյալ ունեն վերապահումներ, մտահոգություններ, որոնք, ինչպես Նազարյանն ասաց, փորձում են իրենք հաշվի առնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։