Շողեր Գրիգորյանը երկրորդ անգամ մայր է դարձել. Bravo.am


17:30 , 16 մարտ, 2018

Bravo.am-ը գրում է.

BRAVO.am-ը հայտնել էր, որ Շողեր Գրիգորյանը երկրորդ երեխային է սպասում: Ուրախ ենք տեղեկացնել, որ ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած դերասանուհու բալիկը ծնվել է: Մարտի 13-ին Շողերն ամուսնուն դուստր է պարգեւել: Փոքրիկը ծնվել է 52 սմ հասակով եւ 4 կգ քաշով:

«Անվանել ենք աստվածաշնչյան Էսթեր թագուհու անունով: Միշտ սիրել եմ այդ կերպարը, ինձ համար հավատքի դրսեւորման եւ իր ժողովրդի հանդեպ սրտացավություն ունենալու օրինակ է: Բայց շատ ուրիշ տարբերակներ էլ կային,  պարզապես ամուսինս միանգամից հակվեց այս տարբերակին ու մինչեւ վերջ չփոխեց միտքը:)»,-մեզ հետ զրույցում պատմել է կրկնակի մայրիկը: