Tert.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանական տարածքում քիմիական զենք օգտագործելու հրամանն «ամենայն հավանականությամբ» տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտնում է Sky News-ը:
«Մենք կարծում ենք, որ ամենայն հավանականությամբ դա եղել է նրա որոշումը՝ հրահանգել նյարդապարալիտիկ նյութ օգտագործել Բրիտանիայի, Եվրոպայի փողոցներում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին անգամ»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին՝ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման առնչությամբ: Նա հայտարարել է նաև Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Բացի այդ, չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։