Պլանային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում


16:40 , 16 մարտ, 2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 19-ին ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 6-րդ զանգվածի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: