Դատարանի նկատմամբ վստահության վերականգնումը երբեք խոսքով չի լինելու. Գագիկ Հարությունյան


16:15 , 16 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

«Չեմ ցանկանա, մանավանդ այսօրվա պաշտոնի բերումով որևէ քննության ընթացքում եղած գործի վերաբերյալ կարծիք հայտնել, քանի որ ԲԴԽ անդամներին, առավել ևս նախագահին չի թույլատրվում արդարադատական պրոցեսի վերաբերյալ կարծիք արտահայտել»,- այսօր ԳԱԱ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝  անդրադառնալով Մարտի 1-ի գործին։

Նրա խոսքով՝ ընդհանուր կարծիքն այն է, որ ցանկացած գործ, որն իրավական գործընթացում է, պետք է լինի թափանցիկ, պետք է լիարժեք քննության առարկա դառնա։

«Այսօր դատարանի նկատմամբ վստահության վերականգնումը երբեք խոսքով չի լինելու։ Դա սկսվում է մարդու նկատմամբ վերաբերմունքից, դատարանում դատավարական պրոցեսից, ավարտվում է որոշումով և դրա կատարումով»,- ասաց ԲԴԽ նախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ