Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից ուժի ցանկացած կիրառում անթույլատրելի է. Լավրով


15:40 , 16 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Հորինված արդարացումների և անհիմն մեղադրանքների հիման վրա Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի կողմից ուժի ցանկացած կիրառում, ինչպես դա տեղի ունեցավ անցած տարվա ապրիլին, անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախարարական հանդիպման արդյունքներով, հաղորդում է ТАСС-ը:


«Հիշեցնում ենք, որ հորինված արդարացումների հիման վրա Դամասկոսի դեմ ուժի ցանկացած կիրառում անթույլատրելի է: Վերջերս հնչած Սիրիայի, այդ թվում՝ Դամասկոսի ուղղությամբ միակողմանի ռազմական հարվածների իրականացման սպառնալիքներն անընդունելի են և անթույլատրելի: Այդ մասին հստակ հայտարարվել է ամերիկյան ներկայացուցիչներին դիվանագիտական և ռազմական կապի միջոցներով»,- ասել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ