ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստին քննարկվել է ՊԵԿ-ի որոշումները բողոքարկող 3 հայտ


15:30 , 16 մարտ, 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումները բողոքարկող երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է ներկայացված բողոքներից երկուսը մերժել, մեկը՝ բավարարել: