Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին. Պեսկով


14:50 , 16 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ նոր պատժամիջոցներին. հայտնում է РИА Новости-ն:

«Կլինի այն պատասխանը, որը նպատակահարմար կգտնենք...ամեն բան կարվի ժամանակին»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցուցակը, դրանում ընդգրկվել են 13 ֆիզիկական անձ և 5 իրավաբանական անձ: