Երևան-Սարատով չվերթի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել


14:40 , 16 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

Երևանից Սարատով թռչող օդանավը վատ եղանակի ու տեսանելիության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմադեդևո օդանավակայանում: Այս մասին ասված է «Սարատովյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ: Օդանավը թռիչքը կիրականացնի մոսկովյան ժամանակով 13:30-ին:

Սարատովի օդանավակայանում խիտ մառախուղի ու վատ եղանակի պատճառով թռիչքներ ու վայրէջքներ չեն իրականացվում: Հետաձգվել են նաև Սամարայից, Սանկտ Պետերբուրգից դեպի Սարատով չվերթները: