«Ժողովուրդ». ՀՀԿ-ի շենքը աճուրդի է հանվել


10:40 , 16 մարտ, 2018
«ՀՀԿ ֆինանսական գործերը կարծես թե այդքան էլ լավ չեն: Հավանաբար սա է պատճառը, որ իշխող կուսակցությունը վաճառքի է հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը:
 
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունը վաճառում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող 455.5 քմ մակերեսով անշարժ գույքը:
 
Ի դեպ, տեղեկացնենք, որ շենքի մեկնարկային գինը կազմում է 37 մլն 398 հազար դրամ: Իսկ ՀՀԿ-ական շենքի աճուրդը տեղի կունենա ապրիլի 12-ին: Բնականաբար, աճուրդը տեղի կունենա դասական եղանակով»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: