Ինչու է պետք պարտադիր կտրել սպասք լվալու սպունգի անկյունը


10:02 , 16 մարտ, 2018

Որքա՞ն հաճախ եք փոխում սպասք լվալու սպունգը: Գիտե՞ք, որ այն պիտանելիության ժամկետ ունի: Ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ օգտագործել սպասք լվանալու սպունգը:

Ամանների սպունգը պետք է փոխել օգտագործելուց հետո նվազագույնը 6-8 օրը մեկ: Դրա վրա բակտերիաներ են կուտակվում, որոնք հնարավոր չէ լվանալ:

Բայց կա հնարք, որը կօգնի չշփոթել սպասքի և խոհանոցի մակերևույթների մաքրման համար սպունգները: Կտրեք սպունգի անկյունը: Այդպես տան անդամները կիմանան, որ այն նախատեսված է վառարանը մաքրելու, ոչ թե սպասքի համար: