Մարդու թվային ռեինկառնացիան սարերի ետևում չէ:
Մարդիկ մահանում են և ընդմիշտ հեռանում մեզնից, սակայն կան մարդիկ, որոնք պատրաստ են ամեն բան տալ, որպեսզի հնարավորություն ստանան մահացածի հետ շփվելու: Այդ խնդրի որոշակի լուծում փորձում են գտնել գիտնականները: Նրանք ստեղծում են հատուկ սարքավորում, որը թույլ կտա կապ ստեղծել մահացածների հետ:
Գիտնականներն աշխատում են Ստոկհոլմի բոլոր սգո սրահների հետ: Նրանք հատուկ տեխնոլոգիա են մշակում մահացածների հետ փոխկապակցման միջոց ստեղծելու ուղղությամբ: Մարդկանց թվային պատճենների ստեղծումը համարյա ավարտված է: Հիմա նրանք աշխատում են պատճենի ձայնային համակարգի մշակման և օգտագործման վրա:
Աշխատանքները համարյա ավարտված են: Գիտնականները որոնում են 10 կամավորների, ովքեր իրենց ձայնը կտան այս ծրագրին:
Համարվում է, որ ծրագիրը մարդկանց հնարավորություն կտա շփվելու շատ հասարակ թեմաներով, սակայն շատերի համար դա արդեն իսկ բավական է:
Նշենք, որ այս ծրագիրը միակը չէ: Համարյա 12 համաշխարային կազմակերպություն տվյալ պահին զբաղվում են նման հետազոտություններով: