Լիբանանում կինը վեց երեխա է ծննդաբերել


04:00 , 16 մարտ, 2018
168.am-ը գրում է 

Լիբանանցի ընտանեկան զույգը վեց երեխա է ունեցել Բեյրութի Սուրբ Հովսեփի հիվանդանոցում: Ինչպես գրում է լիբանանյան «Ան Նահար» թերթը, նման իրադարձություն առաջին անգամ է տեղի ունեցել Լիբանանում։

Թերթի տվյալներով՝ չորս երեխաների ծնողները երկար էին քննում հինգերորդին ունենալու հարցը: Այն բանից հետո, երբ մայրը հղիացել է, ամուսնական զույգի համար մեծ անակնկալ է դարձել նորությունը, որ իրենք վեց երեխա են ունենալու: Լիբանանուհին ծննդաբերել է երեք տղա եւ երեք աղջիկ: Բոլոր նորածինները միանգամյան առողջ են, ինչպես եւ նրանց մայրը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: