Ա. Սարգսյանի շնորհավորանքները շարունակվում են. միանգամից 6 ուղերձ՝ աշխարհի տարբեր ծայրերից


00:30 , 16 մարտ, 2018

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել  Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինը, Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Սաուլի Նիինիստյոն, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետ՝ Մոսկվայի և  Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը:

Այս մասին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից:

Արմեն Սարգսյանը լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին՝ ԱԺ հատուկ նիստում: