Tert.am-ը գրում է.
Սիրիայի կառավարական ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Արևելյան Ղուտայի Համուրիա բնակավայրում, որտեղ մարդասիրական միջանցք էր բացվել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ներկա պահին զինվորականները շարունակում են ստուգումներ իրականացնել բնակավայրում: Նրանք ուսումնասիրում են շենքերը՝ պայթուցիկ սարքավորումների առկայությունը բացահայտեու համար և օգնում բնակիչներին դուրս գալ շրջանից:
Սիրիական բանակի զինվորները պաշտպանություն են ապահովել նաև Սաբքա շրջանից Համուրիա հասած տարեց անձանց համար, որպեսզի վերջիններս կարողանան դուրս գալ մարդասիրական միջանցքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։