Գիտնականները պարզել են, որ ճարպակալումը մահացու վնասակար է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց համար


22:00 , 15 մարտ, 2018

ԱՄՆ Մասաչուսետսի նահանգի Ընդհանուր կլինիկական հիվանդանոցի մասնագետները հայտնաբերել են, որ ճարպակալումը կանանց մոտ խանգարում է կրծագեղձի քաղցկեցի բարեհաջող բուժմանը:

Գիտնականները նման եզրակացության համար վերլուծել են հակաքաղցկեղային դեղի թերապիայի էֆեկտիվությունը ավել քաշ ունեցող 99 հիվանդների մոտ:

Արդյունքում պարզվել է, որ դեղը օգուտ է բերել միայն նրանց, ում մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից ցածր է եղել. նրանց չարորակ նորագոյացությունները 33 տոկոսով ավելի քիչ են եղել, քան մյուսների մոտ:

Բժիշկների խոսքերով՝ դա բացատրվում է նրանով, որ ուռուցքները շատ են ճարպային հյուսվածքներ պարունակում: Ճարպակալումը խանգարում է նոր արյունատար անոթների առաջացմանը: Նշվում է, որ դեղի ազդեցությունը ուղիղ կերպով կապված է արյունատար անոթների քանակի հետ, քանի որ հենց դրանք են օգնում դեղին մուտք գործել նորագոյածության մեջ: