Տիեզերքում անցկացրած մեկ տարին 7%-ով փոխել է տիեզերագնացի ԴՆԹ-ն


20:00 , 15 մարտ, 2018

Տիեզերագնաց Սքոթ Քելլին այլևս իր եղբայր Մարկ Քելլիի լիարժեք երկվորյակը չէ: Երկու տարի առաջ Երկիր վերադառնալուց հետո նրա գեների 7%-ն այլևս չի վերադարձել նախկին վիճակին:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ քրոմոսոմների ծայրային հատվածները տիեզերքում երկարել են: Բացահայտվել են նաև փոփոխություններ արյան շրջանառության և ոսկրային կառուցվածքի մեջ:

Բացի այդ՝ գիտնականները Սքոթի մոտ հայտնաբերել են իմունային ակտիվության բարձրացում: