Սիրիական Աֆրինում մահացած խաղաղ բնակիչների թիվը հասել է 225-ի. Մարդու իրավունքների սիրիական դիտարան


17:20 , 15 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի ռազմական գործողությունների հետևանքով մահացած խաղաղ բնակիչների թիվը հասել է 225-ի, այս մասին գրում է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տարածած հայտարարությունը:

Նշվում է, որ մահացածներից 36-ը երեխաներ են:

Կառույցը նաև տեղեկություններ է հրապարակել նախօրեին Աֆրինի կենտրոնի վրա թուրքական ԶՈւ-ի գրոհի մասին, որի ընթացքում, ըստ առկա տվյալների, մահացել է 10 խաղաղ բնակիչ: Եվս 34 մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։