Facebook-ը նոր առևտրային հարթակ է ներկայացրել


16:15 , 15 մարտ, 2018

Facebook-ը հայտարարել է Թայվանում սեփական առևտրային հարթակի գործարկման մասին:

Ապրանքափոխանակությունը իրականացվելու է էլեկտրոնային առևտրի C2C սխեմայով, երբ միջնորդն է ձեռնարկատերը և ոչ թե վաճառողը կամ գնորդը: Նշենք, որ առևտրային հարթակը ապահովված չէ էլեկտրոնային վճարումների կամ առաքման ծառայություններով. ապրանքը կարելի է ձեռք բերել միայն վաճառողի հետ հանդիպման դեպքում:

Նշենք, որ Facebook-ն առևտրային հարթակի ավելի մեծ նախագծեր ունի: Ավելի վաղ հաղորդվել է, որ ընկերությունը կբացի դրանք ավելի քան 60 երկրներում և շրջաններում: