ԵՄ-ն Աֆրինի հարցով պատրաստվում է կոչ հղել Թուրքիային


14:20 , 15 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Եվրախորհրդարանում սիրիական Աֆրինում Թուրքիայի  ԶՈւ-ի կողմից շարունակվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ օրինագիծ է մշակվել, որն այսօր կդրվի քվեարկության:

Ըստ DW-ի թուրքական ծառայության՝ օրինագծում ԵԽ-ն կոչ է արել Թուրքիային` դուրս բերել իր ուժերն Աֆրինից՝ հաշվի առնելով Աֆրինի խաղաղ բնակչությանը հասցված լուրջ վնասն ու տարածաշրջանում աճող լարվածությունը:

Օրինագծի մասին ելույթ ունեցած` ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին շեշտել է, որ Աֆրինում և Արևելյան Ղուտայում բախումները շարունակվում են` չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում մեկամսյա զինադադար սահմանելու մասին որոշմանը: