Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանքի. Շավարշ Քոչարյան


12:50 , 15 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի Ադրբեջանի կողմից  ցանկացած սադրանքի: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններին:

«Բնական է` մենք հետևում ենք: Տվյալ պարագայում տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, նաև նախընտրական շրջան, բայց պետք չէ միայն դրանով դա բացատրել: Պետք է միշտ ուշադիր լինել Ադրբեջանի գործողություններին», - ընդգծեց Շավարշ Քոչարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ