«Ժամանակ». Փուչիկը պայթեց. «Արմենիկում» կլինիկան փակվում է, դեղի ճակատագիրն անհայտ է


11:30 , 15 մարտ, 2018

««Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեությունը անհայտ է: Առողջապա­հության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մասով ֆինանսավորումը դադարեցվելու է: Այս խնդրի հետ կապված Հանրային խորհրդի առողջապահու­թյան և սոցիալական հարցերի հանձնաժողովում մարտի 13-ին քննարկում է եղել: Քննարկվել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակա­տագրի, «Արմենիկում» դեղամի­ջոցի հեռանկարների և ՀՀ  առողջապահության նախարա­րության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսա­վորման դադարեցման և կենտ­րոնի հնարավոր փակման հար­ցերը: Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքով՝ «Արմենիկումը» հեքիաթ էր, որն ավարտ­վեց, փուչիկ էր, որը պայթեց: Նախկին նախարարի խոսքով՝ «Արմենիկումի» հրաշագործ հատկությունների մասին խոս­վեց 98-99 թվականներին, ամ­պագոռգոռ հայտարարություն­ներ արվեցին, թե մենք շատ արագ տարածաշրջանային կենտրոն կդառնանք, ողջ աշ­խարհի ֆինանսական միջոցնե­րը կգան Հայաստան, երկիրը կծաղկի, մենք էլ կնստենք մեր բազմոցների մեջ ու արքայավա­յել կապրենք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: