ԱՄՆ-ում հոսպիտալացվել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրը, իսկ նրա կնոջը մահացած են գտել


23:40 , 14 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում հոսպիտալացվել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Էյիթի Նեգիսին, իսկ նրա կնոջը մահացած են հայտնաբերել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, Ինդիանա նահանգի երկու տարեց բնակչին անհետ կորած էին հայտարարել երկուշաբթի, երբ նրանց հարազատները ոստիկանության էին դիմել:

Երեքշաբթի 82-ամյա քիմիկոսին հայտնաբերել են Իլլինոյս նահանգի Ռոքֆորդ բնակավայրի մոտակա մայրուղու վրա: Նեգիսիին հիվանդանոց տեղափոխելուց հետո ոստիկանությունը հայտնաբերել է նրա 80-ամյա կնոջ մարմինը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։