Թուրքիան սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, հայտարարել է Չավուշօղլուն


21:30 , 14 մարտ, 2018
Aysor.am-ը գրում է.
Թուրքիան` ռազմական օպերացիա անցկացնելով սիրիական Աֆրինում, ոտնձգություն չի կատարում Սիրիայի տարածքի նկատմամբ, այլ պաշտպանում է դրա ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն:
 
«Անկախ նրանից՝ դա Սիրիայի արևելյան, թե արևմտյան հատվածն է՝ մենք ակտիվորեն աջակցում ենք տարածքային ամբողջականությանը, ընդ որում, ասում ու ընդգծում ենք դա Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ հայտարարություններում», - ասել է թուրք նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։