Գերմանիայում տղամարդը աղբարկղում 8 միլիոն եվրոյով ճամպրուկ է հայտնաբերել և տարել է այն ոստիկանություն


00:00 , 15 մարտ, 2018

Մայնի Ֆրանկֆուրտում հացի փռի աշխատակիցն աղբարկղում ճամպրուկ է գտել, որի մեջ 8 միլիոն եվրո է հայտնաբերել։ Բոլոր թղթադրամները 500 եվրոյանոց են եղել և խնամքով փաթաթված են եղել պոլիէթիլենային փաթեթների մեջ։

56-ամյա տղամարդը որոշել է չյուրացնել գտնված գումարը և ճամպրուկը տարել է ոստիկանություն։ Օրինապահներն իրենց հերթին բավական զարմացել են նման նախաձեռնությունից։

Ճամպրուկի պարունակության մանրազննին ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ բոլոր դրամները կեղծ են և պատրաստված են ինչ-որ քարտային խաղի կամ խաղատան կարիքների համար։