Գերմանիայում տղամարդը աղբարկղում 8 միլիոն եվրոյով ճամպրուկ է հայտնաբերել և տարել է այն ոստիկանություն


15:30 , 14 մարտ, 2018

Մայնի Ֆրանկֆուրտում, հացի փռի աշխատակիցը աղբարկղում ճամպրուկ է գտել, որի մեջ 8 միլիոն եվրո է հայտնաբերել։ Բոլոր թղթադրամները 500 եվրոյանոց են եղել և խնամքով փաթաթված են եղել պոլիէթիլենային փաթեթների մեջ։

56-ամյա տղամարդը որոշել է չյուրացնել գտնված գումարը, և տարել է ճամպրուկը ոստիկանություն։ Օրինապահներն իրենց հերթին բավական զարմացել են նման նախաձեռնությունից։

Ճամպրուկի պարունակության մանրազննին ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ բոլոր դրամները կեղծ են և պատրաստված են ինչ որ քարտային խաղի կամ խաղատան կարիքների համար։