Մերկելը 4-րդ անգամ ընտրվել է կանցլերի պաշտոնում


13:50 , 14 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայի Բունդեսթագն ընտրել է Անգելա Մերկելին երկրի կանցլերի պաշտոնում. հայտնում է РИА Новости-ն: Պատգամավորների մեծամասնությունն աջակցել է նրան, այդ իսկ պատճառով քվեարկությունը տեխնիկական է եղել:

«Անգելա Մերկելը ստացել է մեծամասնության ձայները, նա ընտրվել է կանցլերի պաշտոնում»,- հայտարարել է Բունդեսթագի ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեն:

Մերկելն ընտրվել է այդ պաշտոնում 4-րդ անգամ: