Նալբանդյանը Շվեդիայում ներկայացրել է Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը


13:15 , 14 մարտ, 2018

Panorama.am-ը գրում է.

Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների միջև համագործակցության գործուն ձևաչափ, և այդ տեսանկյունից երկու երկրների օրենսդրական մարմինների ակտիվ փոխգործակցությունը դրվատանքի է արժանի։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող  ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինի և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահը բարձր են գնահատել Հայաստանի և Շվեդիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի գործունեությունը, ինչպես նաև օրենսդիր մարմինների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև հաստատված գործընկերային կապերը, պարբերական փոխայցելությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ