Շենգավիթում ջրամատակարարումը 14 ժամով կդադարեցվի


10:10 , 14 մարտ, 2018

Պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Ներքին Շենգավիթ թաղամասի 1-13, Հանրապետության, Խաչիկյան, Ֆրունզեի, Եսայան, Սարյան, Գործարանային փողոցների, Արշակունյաց պող. 69-120, 214-280, Բագրատունյաց փող. 42-53 համարների ջրամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։