«Ժամանակ». Ն. Փաշինյանը լուրջ երկընտրանքի առաջ է. կա՛մ նրան «Ելք»-ը կառաջադրի վարչապետի թեկնածու, կա՛մ միայնակ կգնա Ազա­տության հրապարակ


10:20 , 14 մարտ, 2018
««Ելք» խմբակցության ղեկա­վար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից վարչա­պետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դա­շինքի երեք կուսակցություննե­րը ընդհանուր որոշում կայաց­նեն:
 
Սակայն այս պահին Ազա­տության հրապարակում համա­տեղ գործողությունների շուրջ կոնսենսուսի կայացման հավա­նականությունը զրո է: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ երկընտրանքի առաջ է. նա կա՛մ պետք է հրաժարվի Ազա­տության հրապարակ գնալու իր որոշումից, և այդ դեպքում «Ելք» դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու, կա՛մ չունենալով «Ելք»-ի մյուս կուսակցությունների աջակցու­թյունը՝ միայնակ գնում է Ազա­տության հրապարակ, և այդ դեպքում «Ելք» խմբակցությունը նրան չի առաջադրում վարչա­պետի թեկնածու»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: