Եվրամիությունը սպինները ներառել է վտանգավոր ապրանքների ցանկում


20:00 , 13 մարտ, 2018

Եվրամիությունը կազմել է վտանգավոր ապրանքների ցանկ, որում, ի թիվս այլ իրերի, ընդգրկվել է սպինները: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին ասվում է 2017 թվականի զեկույցում, որը հրապարակել է կասկածելի ապրանքների մասին եվրոպական արագ արձագանքման համակարգը:

Զեկույցում նշվում է, որ սպիններները, հատկապես լուսարձակող մոդելները, կարող են վնասել երեխաներին: Լուսարձակվող սպինների կոճականման մարտկոցները կուլ տալու դեպքում երեխայի մոտ ներսում կարող են այրոցներ առաջանալ: Երեխաների համար վտանգ են ներկայացնում նաև խաղալիքի հեշտությամբ մասնատվող մասերը: