Ադրբեջանը որևէ սադրանքի չի կարող գնալ՝ առանց աջակցություն և թույլտվություն ստանալու. Մանվել Սարգսյան


18:50 , 13 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Հայկական կողմի խնդիրն է պատրաստ լինել ցանկացած զարգացման և միջազգային ասպարեզում թույլ չտալ Ադրբեջանին հզորացնել քաղաքական շեմը:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը, ով վստահ է, որ Ադրբեջանը որևէ սադրանքների չի կարող գնալ՝ առանց  աջակցություն և թույլտվություն ստանալու:   

«Ի վերջո, հասկանալի է, որ Ադրբեջանն ուզում է ստանալ աջակցություն, մեր խնդիրն է թույլ չտալ, որ որևէ մեկը Ադրբեջանին սադրի գնալ նման քայլերի, ինչն անընդհատ պետք է արվի միջազգային կառույցներում»,- ասաց նա:

Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝ մի քանի պատճառ կա Ադրբեջանում այսօր մեկնարկած հնգօրյա զորավարժությունների համար, որոնց 25 հազար զինծառայող է մասնակցում:

«Առաջինը պայմանավորված է Ադրբեջանի ընտրություններով, և բնական է, որ լավ ֆոն է ստեղծվում նոր հակահայկական հիստերիայի համար, որպեսզի ժողովրդին հնազանդեցնեն,  մոբիլիզացնեն, մոռանան իրենց խնդիրները, որ կարողանան իրենց ընտրություններն անցկացնել: Դա միանշանակ է ու պարզ երևում է»,- ասաց Սարգսյանը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։