Եգիպտոսում առաջարկել են քրեականացնել առանց առաջին կնոջ թույլտվության ամուսնությունը


17:27 , 13 մարտ, 2018

Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Աբլա Հավարին պատրաստել է օրինագիծ, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում այն տղամարդկանց համար, ովքեր նորից կամուսնանան՝ առանց առաջին կնոջ թույլտվության: Նա առաջարկել է որպես պատիժ սահմանել 6 ամսվա ազատազրկումը:

Կին պատգամավորի խոսքով`քիչ չեն դեպքորը, երբ կինը չգիտի, որ ինքը միակը չէ, իսկ երեխաներն անգամ չեն էլ կռահում, որ եղբայր կամ քույր ունեն: Ամուսնու մահվան դեպքում առաջ է գալիս ժառանգության խնդիրը: Տհաճ է նաև ստի պայմաններում ապրելը:

Օրինագիծը, որը հակասում է իսլամական ավանդույթներին, թեժ բանավեճերի առիթ է դարձել: Պահպանողականները դրա մեջ ավանդական ընտանիքը ոչնչացնելու դավադրական միտում են տեսնում: Նրանց խոսքով`շարիաթի օրենքները հանցագործություն համարելն անկարելի է: